Երկրի ղեկավարները չայցելեցին Ազգային հերոսի շիրիմին. Ջիվան Աբրահամյանի մայրը խռոված է /տեսանյութեր/

Հարազատների և ընկերների համար Ջիվանը միշտ 30 տարեկան կմնա: Բավական մայրիկը կնկարագրի իր որդուն` պայծառ ժպիտով ու շատ համարձակ էր:

ՀՀ Ազգային Բանակի կազմակերպիչներից, ռազմական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը այսօր՝ հուլիսի 6-ին կդառնար 58 տարեկան:

Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրը նրա անունը կրող` Երևանի թիվ 111 հիմնական դպրոցում տոն էր: Դպրոցի սաների պատրաստած գեղեցիկ ցերեկույթը հուզեց ներկաներին: Դպրոցի տնօրեն` Անդրանիկ Քեհեյանը նշեց, որ դպրոցի բոլոր աշակերտները իրենց հոգու խորքում պահպանում են Ջիվան Աբրահամյանի կերպարը և կրությանը զուգահեռ ստանում են հայերենասերին վայել  դաստիարակություն:


Ջիվան Աբրահամյանի մայրը այսօր էլ չզսպեց արցունքները: Եռաբլուր զինվորական պանթեոնում վերջին հանգրվանը գտած հերոսին այցելեցին միայն մտերիմ ընկերները: Բոլորն էլ հուզված էին, հիշողությունները բերնեբերան տարածվում էին ու ընկերները չէին կարողանում թաքցնել հուզմունքը:

Ջիվան Աբրահամյանի քեռորդին և զինակից ընկերը` Սարգիս Ղազարյանը ցավ և վիրավորանք է զգում` Ջիվանին մոռացել են երկրի ղեկավարները:

«Գոյամարտ» միության նախագահ Սերյոժա Ղազարյանը նշում է, որ Պաշտպանության նախարարը գործին գիտակ անձ է և միգուցե որևէ պատճառ է եղել, որ նա չի այցելել հերոսի շիրիմին:

Նշենք, որ Պաշտպանության նախարարության կողմից ծաղկեպսակ էր դրվել Ջիվան Աբրահամյանի շիրմաքարի մոտ, սակայն մայրը վիրավորվեց, որ իրեն չեն սպասել:

Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրը շարունակվեց նրա տուն-թանգարանում: Ընկերները զգում էին նրա ներկայությունը: Եղբայրը` Պետրոս Աբրահամյանը նշեց, որ ինքը այսօր տոնում է իր եղբոր ծնունդը և չի տխրելու:

Լուսին Ղազարյան