Արմանիս ոտքերը ջարդել էին, ահավոր ծեծել էին ադրբեջանցուն սպանելու համար. Ադրբաջանցու սպանած Արմանի մոր սարսռեցնող բացահայտումը/տեսանյութ/

Արման Առաքելյանը 2015 թվականին սպանեց ազգությամբ ադրբեջանցու, ով օրեր շարունակ ազգամիջյան կռիվ էր հրահրում: Արմանը փոքրիկ ընտանեկան ռեստորան ուներ ՌԴ-ում: Եղբայրն էլ նոր էր մահացել ու մայրը սգավոր էր, Արմանը ցավի մեջ խեղդված….
Ադրբեջանցիները պարբերաբար փորձում էին «կոտրել» Արմանին, ով բռնցքամարտի սպորտի վարպետ էր:

Ճակատագրական օրը եկավ` ազերիները Արմանի ռեստորանի սրբությունների վրա հարձակվեցին ու սկսեցին պատռել հայ հերոսների նկարները:

Արմանը պարզապես պաշտպանեց ազգի պատիվը: Արմանի դեմ 7 ազերի էին:

Արմանը սպանեց ադրբեջանցուն և դատապարտվեց 18 տարի ազատազրկման: Մայրը` Տաթևը օրեր շարունակ անհանգիստ էր, զգում էր չարագուշակ գալիքը…….

Արմանը պատիժը կրում է Մուրմանսկի բանտում` ադրբեջանցիների հետ նույն խցում:

Ռուսաստանը պատրաստ է եղել Արման Առաքելյանին փոխադրել Հայաստան, սակայն նախկին Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նպատակահարմար չի գտել:
«Հոկտեմբեր ամսին բալի ծառերս ծաղկած էին…վախով ապրում էի ու գիշերները չէի քնում: Հետո իմացա ու գնացի ՌԴ: Արմանիս ոտքերը ծեծի ժամանակ ջարդել էին….»,-պատմեց Արմանի մայրը:

Հ.Գ Արման Առաքելյանը պետք է վերադարձվի Հայաստան: Դա պետք է լինի հանրային պահանջ: Արմանը քնած մարդ չի սպանել, ինչպես Սաֆարովը, ով հերոսացվեց Գուրգեն Մարգարյանին կացնահարելուց հետո: Մենք պարտավոր ենք լինել Արմանի կողքին:

Լուսին Ղազարյան