«Ինքը էնքան հեռու է սպորտից, ինչքան խոզը տուռնիկից». Խայտառակ իրավիճակ հայկական ըմբշամարտում/տեսանյութ/

Այսօր` հուլիսի 24-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրին Էջմիածին քաղաքի մի խումբ ըմբշամարտիկներ և արդարություն պահանջող քաղաքացիներ: Սպորտի վաստակավոր գործիչ Ամիրբեկ Պողոսյանը զայրացած է` իր սանի հետ անարդար են վարվում: Նշենք, որ Բուլղարիայում պետք է կայանա պատանիների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հերթական անգամ մարզիկներին ընտրում են խախտումներով: «Ստարշի մարզիչը երկու երեսանի տղա է: Ինքը էնքան հեռու է սպորտից, ինչքան խոզը տուռնիկից»,-նշեց Ամիրբեկ … Շարունակել կարդալ «Ինքը էնքան հեռու է սպորտից, ինչքան խոզը տուռնիկից». Խայտառակ իրավիճակ հայկական ըմբշամարտում/տեսանյութ/

Վիկ Դարչինյանը նոկաուտի է ենթարկել մեքսիկացուն

Թեթևագույն երկրորդ քաշային կարգի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը, փետրվարի 8-ի գիշերը, 10 ռաունդանոց մենամարտում հաղթել է մեքսիկացի բռնցքամարտիկ Խուան Խիմենեսին: Մենամարտը կայացել է Մեքսիկայում: Հայ բռնցքամարտիկը նրան հաղթելու հնարավորություն չտվեց և նրան նոկաուտի ենթարկեց 9-րդ ռաունդում,հայտնում է ESPN-ը։ Ի դեպ սա Վիկի 40-րդ հաղթանակն էր: Նա իր կարիերայի ընթացքում ունեցել 48 մարտ: Շարունակել կարդալ Վիկ Դարչինյանը նոկաուտի է ենթարկել մեքսիկացուն

Ավտոարշավի ժամանակ լրագրողներ են զոհվել

Երկու արգենտինացի լրագրողներ զոհվել են “Դաքար-2014” 5-րդ մրցափուլը լուսաբանելու ժամանակ: 20-ամյա ուսանող-լրագրող Ագուստին Մինան եւ 51-ամյա Դանիել Ամբրոսիոն մահացել են ավտովթարից: Նրանք մեկնում էին Կատամարկա քաղաքից դեպի Սան Միգել դե Տուկուման, որտեղ էլ վթարի են ենթարկվել ենթարկվել: Մեքենայում գտնվել են ևս 2 հոգի, որոնք բարեբախտաբար ողջ են մնացել: Շարունակել կարդալ Ավտոարշավի ժամանակ լրագրողներ են զոհվել